![](https://blog.168.am/wp-content/uploads/2019/12/999214.jpg)
ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում դեկտեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Մյասնիկյան փողոցում մոտ մեկ ամիս է կասկածելի մեքենա է կայանված։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննել է սպիտակ «Ժիգուլին»։ Մեքենայի սրահում հայտնաբերվել է գործարանային համարով ինքնաձիգ, որը նախատեսված է 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։