Նոր ֆլագմեններ Xiaomi-ից և վերակենդանացած լեգենդար Motorola․ նոյեմբերի լավագույն սմարթֆոնները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նոր ֆլագմեններ Xiaomi-ից և վերակենդանացած լեգենդար Motorola․ նոյեմբերի լավագույն սմարթֆոնները

Նախորդ ամիս սմարթֆոնների սիրահարներին զարմացրին Redmi Note 8T-ն՝ մեծ էկրանով և NFC-ով, Xiaomi Mi CC9 Pro-ն` 108 մեգապիքսելանոց տեսախցիկով, և փակվող Motorola RAZR-ը:

Xiaomi Redmi Note 8T

Այն լուրը, որ Xiaomi-ն պատրաստում է այս սմարթֆոնը, հայտնվեց նախքան պաշտոնական հայտարարությունը: Գործիքը գրեթե նույնական է Redmi Note 8 բնօրինակի հետ, բայց տարբերվում է NFC մոդուլի առկայությամբ, ինչը կարևոր է մեծ թվով գնորդների համար: Եվ ամենակարևորը, Redmi Note 8T-ն MediaTek չիպի փոխարեն՝ օգտագործում է Snapdragon 665-ը՝ որպես պրոցեսոր:

Բնութագրիչներ

ԴիսփլեյIPS LCD, 6,3 դյույմ, 2,340 × 1,080 պիքսել

ՊրոցեսորSnapdragon 665

Տեսախցիկ – հիմնական՝ 48 մեգապիքսել (հիմնական) + 8 մեգապիքսել (ծայրահեղ լայն անկյուն) + 2 մեգապիքսել ( մակրո ֆոտոխցիկ) + 2 մեգապիքսել (խորության ցուցիչ), դիմային՝ 13 մեգապիքսել

Հիշողություն– 3/4 ԳԲ օպերացիոն, 32/64/128 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ

Մարտկոց 4,000 mAh

ՀամակարգAndroid 9.0 Pie (MIUI 10)

Xiaomi Mi CC9 Pro

Այս սմարթֆոնն ունի գրեթե ֆլագմենային հատկություններ: Նախևառաջ այն առանձնանում է տեսախցիկներով։ Սարքն ունի վեց տեսախցիկ՝ մեկ դիմային և հինգ հիմնական:

Samsung-ի արտադրության հիմնական մոդուլն ունի 108 մեգապիքսել սենսոր, որի կողքին տեղադրված է 5 մեգապիքսելային ոսպնյակ` հնգապատիկ օպտիկական և 50x հիբրիդային խոշորացման աջակցությամբ, 12 մեգապիքսել դիմանկարային ոսպնյակներ, 20 մեգապիքսել  մոդուլ` 117° դիտման անկյունով և 2 մեգապիքսել մակրո ոսպնյակով: Շատ տպավորիչ հավաքածու, որը դուր կգա բջջային լուսանկարչության սիրահարներին:

Մատնահետքերի սկաները տեղադրված է էկրանի տակ․ այն ունի նաև Always On ռեժիմ, որը ցուցադրում է ծանուցումներ և պարամետրեր, նույնիսկ, եթե համակարգն արգելափակված է: Գործիքն ապահովում է արագ լիցքավորումը և ունի 5,260 mAh հզոր մարտկոց: Կա նաև 3,5 մմ ականջակալների խցիկ:

Mi CC9 Pro-ն ունի նաև եվրոպական տարբերակներ, որոնք կոչվում են Mi Note 10 և Note 10 Pro: Նրանց բնութագրերը, ընդհանուր առմամբ, ոչնչով չեն տարբերվում Mi CC9 Pro-ից:

Բնութագրիչներ

Դիսփլեյ AMOLED, 6.47 դյույմ, 2,340 × 1,080 պիքսել

Պրոցեսոր– Snapdragon 730G

Տեսախցիկ -հիմնական ՝ 108 մեգապիքսել (հիմնական) + 20 մեգապիքսել (ծայրահեղ լայն անկյուն) + 12 մեգապիքսել (դիմանկարների ոսպնյակ) + 5 (հեռաֆոտոյի ոսպնյակ) + 2 մեգապիքսել (մակրո ֆոտոխցիկ), դիմային՝ 32 մեգապիքսել

Հիշողություն– 6/8 ԳԲ օպերացիոն, 128/256 ԳԲ հիմնական

Մարտկոց 5,260 mAh

Համակարգ Android 9.0 Pie (MIUI 10)

Honor V30 և V30 Pro

5G աջակցությամբ Huawei-ի նոր ֆլագմենային սմարթֆոնները ևս ներկայացվեցին այս ամիս: Դրանք առանձնանում են երկակի առջևի խցիկով, որը գտնվում է էկրանի կողմի կտրվածքում: Դրա մոդուլներից մեկը՝ հիմնականը, 32 մեգապիքսելով է, երկրորդը` 8 մեգապիքսելով: Այն լայն անկյուն է և նախատեսված է խմբային սելֆիների համար: Մատնահետքի սկաները գտնվում է կողքի մասում։

Փոքր տարբերակի և Pro-ի միջև քիչ տարբերություններ կան: Նախ, դա պրոցեսորն է. Honor V30-ը ունի Kirin 990 չիպ, առանձին 5G մոդեմ, իսկ V30 Pro-ն ունի Kirin 990 5G «բոլորը՝ մեկում» պրոցեսոր, որն ապահովելու է տվյալների ավելի արագ փոխանցում:

Երկրորդ՝ հիմնական տեսախցիկը: Մյուս մոդուլների շարքում, V30 Pro-ն ունի տեսանյութեր նկարահանելու համար 12 մեգապիքսելանոց տեսախցիկ, իսկ փոխարենը՝ V30-ն ունի 8 մեգապիքսել լայն անկյունային տեսախցիկ:

Բնութագրիչներ

Դիսփլեյ IPS LCD, 6,57 դյույմ, 2,400 1,080 պիքսել

Պրոցեսոր Kirin 990, Kirin 990 5G

Տեսախցիկ հիմնական ՝ 40 մեգապիքսել (հիմնական) + 8 մեգապիքսել (ծայրահեղ լայն անկյուն) + 8 մեգապիքսել (հեռաֆոտո)

40 մեգապիքսել (հիմնական) + 12 մեգապիքսել (ծայրահեղ լայն անկյուն) + 8 մեգապիքսել (հեռաֆոտո) ՝ ավելի հին տարբերակի համար, դիմային՝ 32 մեգապիքսել (հիմնական) + 8 մեգապիքսել (ծայրահեղ լայն անկյուն)

Հիշողություն 6 GB օպերատիվ, 128 GB հիմնական

8 GB օպերատիվ, 128/256 GB հիմնական

Մարտկոց 4,200 mAh, 4,100 mAh

Համակարգ Android 10.0 (Magic UI 3)

Motorola RAZR

Եթե հիշում եք, Motorola-ի RAZR V3 փակվող հեռախոսը շատ տարածված էր 2000-ականներին: Ընկերությունը որոշեց վերակենդանացնել իր լեգենդար սարքը՝ ժամանակակից ծալովի սմարթֆոնի տեսքով: Այն ունի թեքվող 6.2 դյույմ էկրան, իսկ կափարիչի վրա կա լրացուցիչ էկրան, որը ցուցադրում է ծանուցումները և ծառայում է՝ որպես պահեստային տեսապատկեր:

Motorola RAZR-ում ընդամենը երկու տեսախցիկ կա` հիմնականը` ծածկույթի վրա, և սելֆի մոդուլ: Գործիքը հագեցած է 2,510 mAh մարտկոցով և ապահովում է 15 Վտ արագ լիցքավորում՝ USB-C- ի միջոցով:

Այս սմարթֆոնը հասանելի է լինելու միայն սև գույնով և արժենալու է 1500 դոլար։

Բնութագրիչներ

Դիսփլեյ P – OLED, 6,2 դյույմ, 2,142 × 876 պիքսել

Պրոցեսոր Snapdragon 710

Տեսախցիկ հիմնական՝ 16 մեգապիքսել + TOF 3D, դիմային՝ 5 մեգապիքսել

Հիշողություն 6 GB օպերատիվ, 128 GB հիմնական

Մարտկոց՝ 2 510 mAh

Համակարգ Android 9.0 Pie

Սիրարփի Աղաբաբյան