Երթևեկության անվտանգության բարելավման և ՃՏՊ-ների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի և Թբիլիսյան խճուղուց դեպի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վարչական շենք տանող անանուն փողոցի խաչմերուկում (Թբիլիսյան խճուղի, №13 հասցեի դիմացի հատված) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: