ԱՄՆ զինված ուժերն արգելում են TikTok-ի օգտագործումը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ զինված ուժերն արգելում են TikTok-ի օգտագործումը

ԱՄՆ-ի զինված ուժերն արգելել են իրենց ամբողջ անձնակազմին օգտագործել չինական «TikTok» հավելվածը կառավարության կողմից թողարկված սարքերի վրա:

Ղեկավարությունը հրաման է արձակել Պաշտպանության դեպարտամենտի բոլոր աշխատակիցների համար, որպեսզի զգուշանան իրենց ներբեռնած հավելվածներից, և ջնջեն TikTok-ը՝ խուսափելու անձնական տվյալների կորստից։

Չինաստանի կիբերանվտանգության օրենքներում նշվում է, որ չինական բոլոր ընկերություններն անհրաժեշտության դեպքում պետք է կառավարությանը տրամադրեն օգտատերերի տվյալները, երբ կառավարությունը պահանջի դրանք, սակայն դա չի նշանակում, որ Չինաստանի կառավարությունը կպահանջի օգտատերերի տվյալներ։ Այնուամենայնիվ գաղտնիության հետ կապված, կան որոշակի մտահոգություններ:

romarketing.am