«Անկեղծ ասեմ, ձեզ և ձեր ընտրազանգվածին ԷՇԻ տեղ դնելու գործում անգերազանցելի եք, խոսք չկա»
Advertisement 1000 x 90

«Անկեղծ ասեմ, ձեզ և ձեր ընտրազանգվածին ԷՇԻ տեղ դնելու գործում անգերազանցելի եք, խոսք չկա»

Այդքան խոսվեց Երևանի ամանորյա տոնակատարությունների աննախադեպ թվերի մասին։ Այդքան խոսվեց այդ բյուջեի չհիմնավորվածության մասին։ Այդքան մարդիկ մտավախություն հայտնեցին, որ այդ բյուջեն այսպես ասած «ուտվելու» է։ Իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց ակտիվ պաշտպանները պնդում էին, որ բյուջե ուտում էին նախկինները, իսկ ներկաներն ամեն լումա ծախսում են “ժողովրդին” տոն պարգևելու համար։

Անկեղծ ասած, քաղաքում տոնական օրերին շրջելով, հնարավոր չեղավ այդպես էլ համոզվել, թե այդ աննախադեպ մեծ բյուջեն ինչի՞ վրա է ծախսվել։ Քաղաքի մեծ մասը ձևավորված է նույն լույսերով, ինչ վերջին միքանի տարիներին էր։ Նոր գլխավոր տոնածառը (կրկին սուտ թվեր ներկայացնելով) գնել էին 2018-֊ի վերջին։

Իսկ օրինակ #Աջափնյակ համայնքում ընդհանրապես որևէ տոնական ձևավորում, գոնե մեկ հատիկ տոնական լույսիկ չկա։

Ու՞ր են այդ գումարները, հարգելի կեղծարարնե՜ր։ Հերթական անգամ մեկ օրանոց ՍՊԸ֊ներին ու ԱՁ֊ներին տենդերներ ե՞ք շահացրել։ Հերթական անգամ պարզվելու է, որ ձեր քեռիների բաջանաղների կազմակերպություններն ե՞ն այդ բյուջեն ստացել/սղոցել։

Անկեղծ ասեմ, ձեզ և ձեր ընտրազանգվածին ԷՇԻ տեղ դնելու գործում անգերազանցելի եք, խոսք չկա։

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր