WhatsApp մեսենջերում հայտնաբերվել է «ամանորյա» վիրուս
Advertisement 1000 x 90

WhatsApp մեսենջերում հայտնաբերվել է «ամանորյա» վիրուս

WhatsApp հանրահայտ մեսենջերը ենթարկվել է կիբեռհանցագործների հերթական հարձակմանը: Եվ չնայած չարամիտների գործողությունների սխեման միանգամայն անհեթեթ բնույթ ունի, այն, այդուհանդերձ, բավականին արդյունավետ է եղել, հայտնում է Planet Today-ը:

Վնասի գործելու սկզբունքը բավականին պարզ է: Մեսենջերի օգտատերերին ուղարկվում են հաղորդագրություններ՝ հիմնականում քողարկված ողջույնի կամ շնորհավորանքի տակ, բայց իրականում վիրուսներով վարակված վեբէջերի հղումներով: Բացելով ստացած հղումները՝ օգտատերերը խարդախներին հնարավորություն են տալիս հասանելիություն ստանալ իրենց անձնական տվյալներին, որոնք պահպանվում են սմարթֆոնում կամ համակարգչում:

Արժե նշել, որ Whatsapp-ը հաղորդագրությունների փոխանակման ոլորտում ամենատարածված հավելվածներից մեկն է, ինչը սպառնալիքին անչափ լուրջ բնույթ է տալիս: Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ տոնական օրերին անչափ շատ են ստացվում շնորհավորանքներ պարունակող տարբեր կարգի հաղորդագրություններ, ապա դա հանգեցնում է նրան, որ մեծ թվով օգտատերեր կուլ են տալիս նման խայծը:

Վարակվելուց ապահովագրվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չբացել անհայտ ուղարկողներից եկած հղումները: Ընդ որում՝ ավելի լավ է նրանց անմիջապես արգելափակել, որ ավելի ուշ այդ հղումները պատահաբար չբացեք:

news.am