Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը.
««Տնայանագործ գեոպոլիտիկների» Անվտանգության Խորհրդի նիստ հրավիրելու մասին
Առավոտյան արթնացա և իմացա, որ Իրանը հռթիռակոծել է ԱՄՆ 2 ռազմաբազա: Շտապ վերցրեցի հեռախոսս և զանգեցի տնայնագործ գեոպոլիտիկ Սուրեն Սարգսյանին (Suren Sargsyan): Պարոն Սրագսյանի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք այսօր հրավիրել տնայնագործ գեոպոլիտիների Անվտանգության Խորհրդի նիստ: Վստահ լինելով, որ Հայաստանում կան և գործում են համապատասխան (ֆեյքերի) ինստիտուտները, այնուամենայնիվ, մենք որոշեցինք նիստն անցկացնել: Նիստին մասնակցության համար պարտադիր պայման է տնայնագործ գեոպոլիտիկ լինելու մասին հավաստող, վարչապետի անլուրջ գրառումներին լջությամբ տասնապատիկ անգամ գերազանցող գրառում ներկայացնելն ու մինչև ժամը 12:00-ն ինձ հետ կապվելը:
Բոլոր տնայնագործ գեոպոլիտիկների մասնակցությունը խրախուսելի է»: