Այն պահից, երբ Փաշինյան Մարիամը սկսում ա քաղաքական թեմաներ մեկնաբանել, ինքը տալիս ա ինդուլգենցիա իրան քննադատելու։ Ու տեքստերում հոդաբաշխ բովանդակության բացակայության պատճառով քննադատությունն էլ ա հիմնականում ծաղրի տեսքով։ Ինչ ա անում գիտակից անձը սենց դեպքերում՞: Կամ սովորում ա գրել բովանդակային վերլուծություններ, կամ թարգում ա առհասարակ գրել քաղաքական թեմաներով, հասկանալով, որ էդ իրանը չի։ Ինչ ա անում Մարիամը՞: Մեղադրում ա չուզողներին։ Ինչ ա լինում դրանից հետո՞: Կրկնապատկվում ա ծաղրի հոսքը։ Էսքանը կարելի էր և չգրել ու զուտ խորհուրդ տալ վայելել երիտասարդության լավագույն տարիները, ինքնակրթվել ու լիքը աշխատել։ Բայց ինչ-որ բան ինձ հուշում ա, որ տենց հեշտ չի հանձնի իրա քաղաքական մեկնաբանի դերը։
Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից: