«Քարոզչական պոռնոգրաֆիա Հ1-ի կատարմամբ». Արմեն Մինասյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Քարոզչական պոռնոգրաֆիա Հ1-ի կատարմամբ». Արմեն Մինասյան

Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Քարոզչական պոռնոգրաֆիա Հ1-ի կատարմամբ.

Հպարտ քաղաքացիների վարչապետն այսօր ցասման հերթական չափաբաժինը թափեց հեռուստատեսություններից երկուսի գլխին։ Վստահաբար, այդ երկուսի մեջ Հանրային հեռուստաընկերությունը չկար։

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ Հ1-Ի ԿԱՏԱՐՄԱՄԲՀպարտ քաղաքացիների վարչապետն այսօր ցասման հերթական չափաբաժինը թափեց հեռուստատեսություններից երկուսի գլխին։ Վստահաբար, այդ երկուսի մեջ Հանրային հեռուստաընկերությունը չկար։Հիմա մի փոքր սպռավոչկա։4 օր առաջ, ՀՀ Հանրային հեռուստաընկերության «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարի շրջանակներում Մամիկոն Իսոյանի 60-ամյակի շնորհավորանքի՝ հարկատուներիս հաշվին կատարումը կարելի է համարել քարոզչական պոռնոգրաֆիա։ Ահա թե ինչու։Նամակագիրը խնդրել էր պտտել Խեդա Համզատովայի կատարմամբ «Հայ քաջեր» երգը։ Այդ կատարումը համացանցում առկա է մեկ օրինակից՝ Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայացած համերգի շրջանակներում։Հ1-ը հանդգնել է ցուցադրել այդ ձայնագրությունը, ըստ որում՝ ինտերնետից վերցված, շատ ցածր որակի։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորոը, որ Հ1-ը մոնտաժել է ուրիշի սեփականություն հանդիսացող վիդեոպրոդուկտը, և այնտեղից ջնջել Սերժ Սարգսյանին, Կարեն ու Սամվել Կարապետյաններին և Արկադի Ղուկասյանին։ Չեք հավատո՞ւմ։ Այս հղումով դիտեք տեսանյութի օրիգինալը, մասնավորապես՝ 1։12-1։17, 1։49-1։52, 3։18-3։22, 3։52-3։55 հատվածները։Մի ալարեք, դիտեք, համեմատեք կցված տեսանյութի հետ, ու հասկացեք, թե Պետրոսն ինչով է կերակրում Պողոսներին։

Gepostet von Armen Minasyan am Donnerstag, 16. Januar 2020

Հիմա մի փոքր սպռավոչկա։

4 օր առաջ, ՀՀ Հանրային հեռուստաընկերության «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարի շրջանակներում Մամիկոն Իսոյանի 60-ամյակի շնորհավորանքի՝ հարկատուներիս հաշվին կատարումը կարելի է համարել քարոզչական պոռնոգրաֆիա։ Ահա թե ինչու։

Նամակագիրը խնդրել էր պտտել Խեդա Համզատովայի կատարմամբ «Հայ քաջեր» երգը։ Այդ կատարումը համացանցում առկա է մեկ օրինակից՝ Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայացած համերգի շրջանակներում։

Հ1-ը հանդգնել է ցուցադրել այդ ձայնագրությունը, ըստ որում՝ ինտերնետից վերցված, շատ ցածր որակի։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորոը, որ Հ1-ը մոնտաժել է ուրիշի սեփականություն հանդիսացող վիդեոպրոդուկտը, և այնտեղից ջնջել Սերժ Սարգսյանին, Կարեն ու Սամվել Կարապետյաններին և Արկադի Ղուկասյանին։

Չեք հավատո՞ւմ։ Այս հղումով դիտեք տեսանյութի օրիգինալը, մասնավորապես՝ 1։12-1։17, 1։49-1։52, 3։18-3։22, 3։52-3։55 հատվածները։

Մի ալարեք, դիտեք, համեմատեք կցված տեսանյութի հետ, ու հասկացեք, թե Պետրոսն ինչով է կերակրում Պողոսներին»։