«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի պաշտոնին մարզպետը նշանակել է իր հովանավորյալին, թեպետ նախկին տնօրենը մրցույթի 3 փուլերը հաղթահարել է 100%-ով. tert.am
Advertisement 1000 x 90

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի պաշտոնին մարզպետը նշանակել է իր հովանավորյալին, թեպետ նախկին տնօրենը մրցույթի 3 փուլերը հաղթահարել է 100%-ով. tert.am

Լուսանկարում՝ Աշոտ Կուրղինյան:

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար թեժ պայքար է ընթացել:

Մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը:

Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։

«Այսօր պատվով հաղթահարեցի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը՝ 3 էլ բացարձակ 100% արդյունքով։

Ինձ համար սա բնավ պաշտոնի համար կռիվ չէ, սա իմ կյանքի գործի շարունակությունն է, որի մեջ տարիներ շարունակ նվիրումով ներդրել եմ իմ ողջ կարողությունները։

Եռօրյա ժամկետում մարզպետը պետք է կատարի ընտրություն, հուսանք, որ այն կլինի արդար, օբյեկտիվ և հիմնավորված»,- մասնավորապես գրել էր նա:

Այսօր Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։

Ամբողջությամբ՝ tert.am