Կոտրել են ԱԺ պատգամավորի ավտոմեքենայի ապակին ու գողացել պայուսակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոտրել են ԱԺ պատգամավորի ավտոմեքենայի ապակին ու գողացել պայուսակը

Կոտրել են ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ավտոմեքենայի ապակին: Այս մասին պատգամավորը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում: «Հուսով եմ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանությանը»,-գրել է նա: