«Քո փոխարեն ստյոպաներդ ու դանիկներդ ֆեյսբուքը կողողեն տխմարություններով» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Քո փոխարեն ստյոպաներդ ու դանիկներդ ֆեյսբուքը կողողեն տխմարություններով»

5 ամսվա ընթացքում անհասկանալի կերպով մահանում, սպանվում կամ «ինքնասպանվում» են երկրիդ 3 նախկին բարձրաստիճան ուժայիններ։

Երկիրդ մի քանի ամիս է չունի ոստիկանապետ ու չունի Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն։

Դու քեզ անվանում ես երկրի ղեկավար ու գերագույն գլխավոր հրամանատար և գլուխ ես գովում, որ աշխատանքային սեղանդ դատարկ է։

Բայց քեզ համար ավելի կարևոր է կառավարության շենքի դիմաց «բիչոկներ» հաշվելը, 4 օրվա սալաթները, 15 օրվա բուդն ու բլինչիկը, ձնագնդի խաղալը և այլն։ Այս ամենի համար «գերագույն գլխավոր հրամանատարի» էջում տեղ կա, բայց որ երկրիդ ԱԱԾ նախկին ղեկավարին են սպանել, դու շարունակի լռել, որևէ կերպ մի արձագանքիր։ Քո փոխարեն ստյոպաներդ ու դանիկներդ ֆեյսբուքը կողողեն տխմարություններով:

Արեգ Բարսեղյանի էջից:



Նման նյութեր