Նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք վերջերս Հանրային խորհրդի նախագահ նշանակված Ստյոպա Սաֆարյանի հրապարակումները հավանող 100 ֆեյքերի, որոնք արդեն որոշ ժամանակ է` «աշխատում են» Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում` տպավորություն ստեղծելով, թե նրա մտքերը արժանանում են ավելի մեծ թվով անձանց հավանությանը: Այս հրապարակմամբ հանրությանը կներկայացնենք ևս 100 ֆեյք Ստյոպա Սաֆարյանի էջից:
AntiFake.am-ը առժամանակ մոնիթորինգ է իրականացրել Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում և առանձնացրել այն կեղծ օգտահաշիվները, որոնք «like», «ha-ha», «love» և այլ նշաններով արձագանքում են նրա գրառումներին՝ ներգործելով հանրային ընկալումների վրա: Նշենք, որ ավելի մեծ թվով հավանության են արժանանում Սաֆարյանի այն գրառումները, որոնք ունեն քարոզչական բնույթ: Եթե Սաֆարյանի սովորական գրառումները հավաքում են 100-200 լայք, ապա քարոզչական բնույթի գրառումներն ունենում են 400, 500 և ավելի հավանումներ, ինչպես , օրինակ, «Դիանա առ Դիանա բռնելու ենք։ ։) ՀՀ վարչապետ» գրառումը, որն ունեցել է 1300-ից ավելի հավանում:
Մեր կողմից առանձնացված կեղծ օգտահաշիվների մեծ մասը «աշխատում է» նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում՝ աջակցություն հայտնելով նրան և քննադատելով ու հայհոյելով վերջինիս ընդդիմախոսներին: Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի և Ստյոպա Սաֆարյանի համար «աշխատող» ֆեյքերը ուղղորդվում են մեկ վայրից, ինչպես օրինակ՝ «Entni Feyq Feyq», «Choco Choco», «Alen Sn Sayadyan», «Алик Кайфарик» անվանումներով և այլ էջերը:
Ի դեպ, մեր կողմից առանձնացվել են միայն այն օգտահաշիվները, որոնք Ֆեյսբուքի սահմանած բոլոր ստանդարտներով դասակարգվում են ֆեյք օգտահաշիվների շարքին։
Ստյոպա Սաֆարյանին սատարող 100 ֆեյքերի նոր ցուցակը՝ ստորև:
Հետգրություն. Եթե հրապարակված ցուցակում առկա են իրական օգտահաշիվներ, ապա խնդրում ենք գրել AntiFake.am-ի ֆեյսբուքյան էջին օգտահաշիվը նույնականացնելու և ցուցակից հեռացնելու համար։
1. Anna Harutunyan
https://www.facebook.com/anna.harutunyan.31
2. Milena Simonyan
https://www.facebook.com/profile.php?id=100015096540101
3. Armine Harutyunyan
https://www.facebook.com/armine.harutyunyan.92372
Ամբողջությամբ՝ antifake.am