Վերաքննիչ դատարանը բավարարել է ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին ազատ արձակելու պաշտպանների բողոքը:
Դատարանի որոշմամբ հունվարի 24-ին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը:
«Այո, Վերաքննիչ դատարանը բավարարեց մեր բողոքը»,- նշեց Ալոյանը:
Մանուկյանն ազատ է արձակվել հունվարի 24-ին. նա անազատության մեջ եղել է 24 տարի: Նա մեղադրվում էր երեք զինծառայողի սպանության մեջ: Նրան սկզբում դատապարտել էին գնդակահարության, ապա արդեն՝ ցմահ ազատազրկման:
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և ցմահ դատապարտյալին ազատեց կալանքից։