ԲՀԿ-ի մասին գնահատական է տալիս մի մարդ, ում կենսագրության միակ նշանավոր էջը համասեռամոլի դեր խաղալն է. Իվետա Տոնոյան
Advertisement 1000 x 90

ԲՀԿ-ի մասին գնահատական է տալիս մի մարդ, ում կենսագրության միակ նշանավոր էջը համասեռամոլի դեր խաղալն է. Իվետա Տոնոյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԲՀԿ-ին ձայն տվող շուրջ 100 հազար քաղաքացիները սխալվել են: Այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով Slaq.am-ը դիմել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին:

-Տիկին Տոնոյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն այսօր հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր քվեարկել են ԲՀԿ-ի օգտնին, սխալվել են: Ինչպես եք գնահատում իշխանության ներկայացուցչի այս գնահատականը:

-Գիտեք ճիշտն ասած իմ համար չափազանց տարօրինակ է Արթուր Մանուկյանի վերջին օրերի ոգևորված ակտիվությունը: Տարատեսակ գնահատականներ է հնչեցնում ու ելույթներ է ունենում մի մարդ, ով հանրությանը հայտնի է բացառապես որպես համասեռամոլի դեր մարմնավորած դերասան: Նրա կենսագրության որևէ այլ հիշարժան դրվագ ինձ համենայն դեպս հայտնի չէ: Ինչ վերաբերվում է նրա գնահատակին, թե ԲՀԿ ընտրողները սխալվել են, ապա ԲՀԿ ճակատագրով խիստ մտահոգ Իմ Քայլի պատգամավորին հորդորում եմ մտահոգվել բացառապես սեփական քաղաքական ուժի ճակատագրով: Ես իհարկե հասկանում եմ, որ ԲՀԿ վարկանիշի շարունակական բարձրացումը ոմանք շատ ծանր են տանում, քանի որ նույն հեղինակավոր սոցոլոգիական հարցումների արդյունքներով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը գահավիժում է:

Իսկ դա վկայում է մեկ բանի մասին, որ հենց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրողներն են հասկացել, որ սխալվել են, զղջացել են իրենց ընտրության համար, ու հենց դա էլ արտացոլվել է սոցոլոգիական հարցումների մեջ: Այնպես որ բավական է փորձել ինքնահաստատվել ԲՀԿ անունը շահարկելով, կամ ԲՀԿ անունը տալու հաշվին լրատվամիջոցների էջերոմ հայտնվելու մասին մանկուց փափագած երազանքները կյանքի կոչելով: Շուրջ 2 տարի է անցել սիրո և համերաշխության հեխափոխությունից, իշխանությունների փորձաշրջանի ժամանակահատվածը վաղուց արդեն ավարտվել է: Ժամանակն է հանդարտվելու և աշխատելու, ոչ թե աջուձախ շաղակրատելու:



Նման նյութեր