Անասնապահության թեմայով ընկերոջս դասը. Արա Հարությունյան
Advertisement 1000 x 90

Անասնապահության թեմայով ընկերոջս դասը. Արա Հարությունյան

Ընկերս է պատմում-
Հարցազրույցին նստած ենք, ռադիոֆիզիկայից մեկն եկելա այթի բաժին ընդունվելու համար․․․ ասում եմ 5 հատ 12վ և 7,5 ամպեր հզորության UPS-ը մի հատով փոխարինելու համար ինչ պարամետրերով յոմկոստ կամ ակումլյատոր է պետք ունենալ, որ համարժեք լինի՞
Ասումա նենց բաներ եք հարցնում որ․․․ դա փորձա պահանջում։
Ասում եմ ռադիոֆիզիկայում գերազանց սովորածը վոլտ, ամպեր, վատ․․ տենց բաներն իրար հետ մի բանաձևում օգտագործելու ձևը չգիտի ու դա հաշվելու համար փորձա պե՞տք, իսկագանուց՞
Դրան դիպլոմ տվողներին է պետք գյուլլել
Մի գյուղացի մարդ կա, աբովյանի գյուղերից է, ամեն շաբաթ օրը կաթ, մածուն, ձու, պանիր․․․ տենց բաներ է բերում վաճառելու։ Սաղ քշում են իրան փողոցից, ասում են սիգնալ մի տուր, շաբաթ որով առավոտյան մի գոռգոռա, բայց սա մեկ ա, շարունակում ա։
Ասել եմ կարաս արխային մեր տան մոտ կանգնես, բայց մի պայմանով՝ ոչ թե սիգնալ ես տալիս, այլ հստակեցնում ես գալուդ ժամերը՝ ասենք միշտ սկսի գալ 10։00 ու այդտեղից շարժվի 10։20։ Ասումա բա ոնց իմանան որ եկել եմ՞ ։ Ասում եմ ձեր կովերը երեկոյան ժամը 6։30 արդեն սկսում են թեքվել դեպի գյուղ, չէ՞։ Ասումա հա, դե բա որ գան տուն։
Ասում եմ հավատա, մարդիք ձեր կովերից խելացի են, եթե մի երկու շաբաթ հստակ ժամերին գաս, կարիք չի լինի սիգնալ տալու ու գոռգոռալու։ – Կարաս՞
Ասումա, փորձեմ․․․
Էն օրն եկելա պատուհանս թակումա, ասում հլա արի; Գնացել եմ, ասումա արդեն 4-րդ անգամնա, գալիս եմ, արդեն սաղ սովորել են, գալիս ստեղից են տանում, ով որ պիտի առներ, իսկ առաջ սաղ փողոցը ամեն տան մոտ կանգնում էի, որ հելնեյին, հիմա 20 տուն էն կողմ, 20 մյուս կողմից, գալիս են ստեղ։
Ասում եմ, բաաաաաա
-Ասումա, դե լավ մի ուռի մեջիցդ, բայց շնորհակալ եմ, քեզ դալ եմ բերել կովը ծնելա, դալ եմ եփել, բերել եմ, առ։
-դալն ի՞նչ ա
Կովը որ ծննդաբերում է, այդ պահին կաթի որակը փոխվում է, ու վերականգնվում է 2 օր հետո, դառնումա ղիժ, նորմալ կաթ չի։ Կովը կաթի հետ այդ օրերին հավելյալ բակտերիաներ է տալիս, որ այդ բակտերիաները առաջանան հորթուկի մոտ, որ կարողանա կաթի մեջի լատեքսը մարսի։ –Չգիտեի
Այն մարդիք, ովքեր կաթ չեն խմում, իրենց մոտ դա չկա ու երբ կաթ են խմում, դա չի մարսվում, քանի որ լակտոզը չի քայքայվում առանց այդ բակտերիայի
Բա ինչի է եփել՞
Էդ կաթը որ եփում են, դառնումա պինդ զանգված, համով բան, ոչ էնա պանիրի նման, ոչ էնա տվորոգի նման։ Դա գյուղացիք եփում են, որ այդպես պնդանա, ու պեսոկով ուտում են։
Բա հորթի բերանից են կտրում՞
Չէ, հորթին շատա լինում կաթը, կեսը թողնում են։ Պետքա կովին կթել, որ չմնա դա մեջը, այլապես կաթնագեղձերը այլ ռեժիմի կանցնեն ու քիչ կաթ կսկսեն տալ, իսկ երբ կթում են հորթի կշտանալուց հետո , գեղձերը ավելի շատ են արտադրում։ Իսկ այդ կաթի կիթն անելուց հետո եթե չեփեն, կսկսի քայքայվել, ոնց որ ստոմոքսի մեջ․․Դրա համար պետքա եփել – դալ սարքել, կամ այդ պահին խմել, քանի չի սկսվել քայքայումը
Էդ առաջին օրվա կովի կաթից սկի չգիտեն, որ դեղ են ստանում, ուժեղ անտիբիոտիկ խմողներին այդ դեղից են տալիս, որ օրգանիզմում բակտերիալ ֆոնը վերականգնվի, աղիքային ցուպիկը չվերանա, իսկ մերոնք դնում- եփում են․․
Ի դեպ, օրինակ այծը նոր ծննդաբերած ժամանակ նաև աղիքային ցուպիկնա իրա բալիկին այդ ճանապարհով տալիս, դրա համար այծի կաթը համարվում է նորածին երեխայի համար մայրական կաթին ամենամոտ կաթը, իրականում ամենամոտիկը խոզիննա, էշիննա, բայց խոզն ու էշը շատ քիչա․․
Հետո այծի կաթի կառուցվածքը լուծույթային է, կախույթ չի, այսինքն մեջի ճարպերը լուծված են, իսկ կովի կաթի սպիտակուցներն ու ճարպերը լուծված չեն, ու հենց մի քիչ դնում ես, երեսին սերա կապում՝ հավաքվումա երեսին, իսկ այծինը չի հավաքվում։ Միայն մի քիչ ճարպա գալիս երեսին, որը չի զտվում սեպերատորով, դրա համար այծի պանիրը դարերով համարվելա ամենաորակյալը՝ չեն կարողանում մեջից լրիվ հանել սերը՝ ակամա համովա ստացվում։
2100 դոլար փող եմ ծախսել էս կուրսը լսելու համար՝ 96 թվականին Իտալիայում։
Հիշում եմ կոպեկ -կոպեկ հավաքեցի էդ փողը, ամբողջ ամառ փոցխով խոտ եմ հավաքել, որ պապան էդ փողը տա
Ես էս ամեն ինչը չգիտեի
Հայրս ասել էր 11 տոննա պիտի խոտ հավաքես, որ տամ։
Մեկ- մեկ հիշացնում եմ, խնդումա, ասումա որ տենց չանեի էշ կմնայիր



Նման նյութեր