Դավիթ Խաժակյան. «Ժամանակին ես կարծում էի, թե «սև ու սպիտակը» քվե ստանալու հնարք է, բայց ո՛չ, դա Փաշինյանի տեսած գունային սպեկտրն է…»
Advertisement 1000 x 90

Դավիթ Խաժակյան. «Ժամանակին ես կարծում էի, թե «սև ու սպիտակը» քվե ստանալու հնարք է, բայց ո՛չ, դա Փաշինյանի տեսած գունային սպեկտրն է…»

«Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում հռետորաբանության մեջ այդպես էլ չտարբերակեց իր դուշմաններին թշնամիներից, թշնամիներին` մրցակիցներից:
Ժամանակին ես կարծում էի, թե «սև ու սպիտակը» քվե ստանալու հնարք է, բայց ո՛չ, դա Փաշինյանի տեսած գունային սպեկտրն է…

Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու ու առհասարակ բնության գունապնակը լիարժեք տեսնողներին «տեղը չբերող» պիտակավորելու:

Իհարկե Փաշինյանի մոտեցումները չեն կարող փոխել մեր քաղաքական գիծը: Դասական քաղաքականությունը վեր է շնորհակալ կամ երախտամոռ վարքագծից: Կարևորը մեր պետականությունն է, որի կողքին ենք մենք ցանկացած փորձության ժամանակ»:

Դավիթ Խաժակյան



Նման նյութեր