Ավետիք Իշխանյան. «Օ՜ ժամանակներ, Օ՜ բարքեր»
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյան. «Օ՜ ժամանակներ, Օ՜ բարքեր»

«Ստալինյան Քաղբյուրոյում կար մի շատ հետաքրքիր գործիչ ՝ Լազար Կագանովիչը։ Ո՞րն էր այս գործչի առանձնահատկությունը։ Նա Ստալինին դուր գալու համար ուրանում էր իր ամենամերձավոր ազգականներին։ Երբ ձերբակալում են նրա եղբորը՝ Միխայիլին, եղբոր կինը նամակով դիմում է նրան, խնդրելով միջնորդել Ստալինին, եղբորն ազատելու համար։ «Սկզբունքային» հեղափոխական Լազար Կագանովիչը նամակի վրա մակագրում է․ «Ես մեկ եղբայր ունեմ՝ Իոսիֆ Վիսարիոնովիչը»։

Իսկ երբ Ստալինն է հարցնում նրան, թե ի՞նչ կարծիք ունի եղբոր ձերբակալման մասին, հետևում է պատասխանը․ «Այն իրավապահ մարմինների գործն է և ինձ չի վերաբերվում»։

Այսօրվա «հեղափոխական» բարձրաստիճան գործիչներից մեկը, ով համարյա նույնությամբ պատասխանեց իր ընկերոջ հնարավոր ապագա ճակատագրի հետ կապված հարցին և պատրաստ է վարկաբեկել իր երբեմնի պաշտոնյա «ընկերոջը» (որին մեծ բավականությամբ հաճոյանում էր) , արդյոք չի՞ հիշեցնում վերոնշյալ գործչին»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր