Մասքի կարողությունը մեկ ժամում ավելացել է 2,3 մլրդ դոլարով. Bloomberg
Advertisement 1000 x 90

Մասքի կարողությունը մեկ ժամում ավելացել է 2,3 մլրդ դոլարով. Bloomberg

Ձեռնարկատեր Իլոն Մասքի կարողությունը հունվարի 29-ին մեկ ժամվա ընթացքում ավելացել Է 2,3 մլրդ դոլարով՝ կապված նրա Tesla ընկերության շուկայական կապիտալիզացիայի մեծանալու հետ: Այդ մասին վկայում Է Bloomberg գործակալությունը:

Նյու Յորքի ֆոնդային բորսայի ամփոփագրի համաձայն՝ չորեքշաբթի օրը սակարկությունների փակման պահին Tesla-ի բաժնետոմսերի գնանշումներն աճել են 14,09 դոլարով (2,49 տոկոսով)՝ մինչեւ 580,99 դոլարի նշագիծ: Դրանից հետո այդ ցուցանիշն ավելացել Է եւս 12 տոկոսով՝ մինչեւ 649 դոլար: Դա պայմանավորել Է Մասքի կարողության աճը մինչեւ մոտավորապես 36 մլրդ դոլար, որից 14,6 մլրդ դոլարը բաժին Է ընկնում նրա բաժնամասին Spacex ընկերությունում: Forbes-ը հունվարի 29-ի դրությամբ Մասքի կարողությունը գնահատում Էր 32,3 մլրդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը կազմում Է Է հանդեսը, Մասքը 28-րդից բարձրացել Է 23-րդ տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: