Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կասեցնում է Չինաստանի հետ ազատ ռեժիմը
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կասեցնում է Չինաստանի հետ ազատ ռեժիմը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։

Նա նաև նշել է, որ կառավարության որոշումը պայմանավորված է Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակի հետ։

Առողջապահության նախարարի տվյալներով` Չինաստանում այս պահին շուրջ 400 ՀՀ քաղաքացի կա, որոնցից օրական շուրջ 20–ը վերադառնում է Հայաստան։ Ոմանք էլ հայրենիք գալու ցանկություն չեն հայտնել։

Թորոսյանը նշել էր, որ ՀՀ քաղաքացիները մշտական կապի մեջ են Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ։

Առողջապահության նախարարը նաև հայտնել էր, որ եթե կայացվի մուտքի սահմանափակման որոշում, այն ՀՀ քաղաքացիներին չի վերաբերի։

«Մենք` նախապես իմանալով մեր քաղաքացիների վերադարձի օրերի, պայմանների, ինքնաթիռի թռիչքների մասին` նրանց միանգամից վերցնելու ենք հսկողության տակ, որպեսզի կլինիկական ախտանիշներ ի հայտ գալու դեպքում զբաղվենք նրանց բուժմամբ ու փորձենք կանխարգելել վարակի տարածումը»,– ասել էր նա։