Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. 50–ամյա մի տղամարդ նետվել է շենքից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր գիշերն անգիտակից վիճակում Նոր Հաճնի պոլիկլինիկա է տեղափոխվել մոտ 50 տարեկան մի տղամարդ։ Նա մահացած է եղել։ Տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Նոր Հաճնի շենքերից մեկի բակից։
Ըստ շրջանառվող լուրերի՝ նա նետվել է 4-րդ հարկի իր բնակարանից։ Ինքնասպանության պատճառների մասին առայժմ հստակ վարկած չկա։
Դեպքի ժամանակ ընտանիքի անդամները տան են եղել. կինն անչափահաս երեխաներին քնեցրել է, ինչից հետո տեսել է, որ բնակարանի պատուհաններից մեկը բաց է։ Մոտենալով պատուհանին` կինը տեսել է, որ ամուսինը բակում ընկած է։ Հարևաններով փորձել են օգնել տղամարդուն, նրան տեղափոխել են բուժհաստատություն, բայց, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։