ԱԻՆ-ն Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում ռումբի մասին ահազանգ է ստացել
Advertisement 1000 x 90

ԱԻՆ-ն Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում ռումբի մասին ահազանգ է ստացել

911 ահազանգման կենտրոն փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: