Բռնակոթ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Advertisement 1000 x 90

Բռնակոթ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

911 ահազանգման կենտրոն փետրվարի 3-ին, ժամը 11:53-ին   ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:03-ին:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է մեկհարկանի տանը (մոտ 100-150 քմ). տուժածներ չկան: