Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը չեղարկվել է անհայտ պատճառով. tert.am
Advertisement 1000 x 90

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը չեղարկվել է անհայտ պատճառով. tert.am

tert.am-ը գրում է. «Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որը պետք է իրականացվեր «Պուլկովո» օդանավակայանից, չեղարկվել է: Ըստ օդանավակայանի կայքում նշված ժամանակացույցի՝ ինքնաթիռը պետք է օդ բարձրանար փետրվարի 3-ի գիշերը՝ 03:05-ին:

Չվացուցակի տվյալների համաձայն՝ «Պուլկովո»-ից «Զվարթնոց» թռիչքն իրականացվելու էր Pegas Fly ավիաընկերության E190 օդանավով: Չվերթի չեղարկման պատճառները չեն նշվում»: