Արփինե Հովհաննիսյան. «Մենք վերսկսում ենք դասախոսությունները»
Advertisement 1000 x 90

Արփինե Հովհաննիսյան. «Մենք վերսկսում ենք դասախոսությունները»

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը «Լույս» հիմնադրամի հետ համատեղ վերսկսում է դասընթացները ՝ տարին սկսելով մտավոր սեփականության խնդիրներին վերաբերող դասախոսությունների շարքով։ Դասախոսությունները ընդգրկելու են մտավոր սեփականության մի շարք արդիական թեմաներ, մասնավորապես՝ «Հեղինակային իրավունքը եւ զանգվածային լրատվության միջոցները», «Հեղինակային իրավունքը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները», «Ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների պաշտպանությունը»։

Դասախոսությունները վարելու է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։

Եթե ցանկանում եք մասնակցել դասընթացին, կարող եք գրանցվել մինչեւ փետրվարի 23-ը` ժամը 16։00-ը, ձեր ինքնակենսագրականները ուղարկելով [email protected] հասցեով եւ նշելով այն դասախոսությունը, որով հետաքրքրված եք։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր