Արտակ Դավթյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին
Advertisement 1000 x 90

Արտակ Դավթյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը հայտնեց, որ հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 7-ին:

«Գլխավոր շտաբի պետը Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին կմասնակցի փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին»,- ասաց Ասատրյանը:

Հանձնաժողովն ուսումնասիրում է 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: