ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է եկեղեցուց գողություն կատարած անձին.գողոնը սպրբապատկեր է եղել
Advertisement 1000 x 90

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է եկեղեցուց գողություն կատարած անձին.գողոնը սպրբապատկեր է եղել

Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցուց գողություն է կատարվել: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին` ժամը 15.30-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգևոր հովվից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ եկեղեցուց նկար են գողացել:

Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը եկեղեցու տարածքից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկել 56-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժ.15.30-ի սահմաններում, գողացել է սրբապատկեր։ Գողոնը հայտնաբերված է։ Նախապատրաստվում են նյութեր: