YouTube-ը կրճատում է 2020թ․-ի ընտրությունների մասին ապատեղեկատվությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

YouTube-ը կրճատում է 2020թ․-ի ընտրությունների մասին ապատեղեկատվությունը

YouTube-ը նոր հրապարակում է կատարել, որը ներկայացնում է, թե ինչպես է այն աշխատում բարելավել ընտրությունների անվտանգությունն ու կրճատել ապատեղեկատվության տարածումն իր հարթակում։

Անհրաժեշտ է նշել, որ YouTube-ի միջամտությունն այս հարցում շատ կարոր է, քանի որ այն երկրորդ ամենաշատ օգտագործվող սոցիալական հարթակն է Facebook-ից հետո, որը պարունակում է քոնթենթ նորությունների վերաբերյալ, և ավելի քան 2 միլիարդ ամսեկան ակտիվ օգտատերերով, YouTube-ի ազդեցությունն այս հարցում իսկապես նշանակալի է։

Ըստ YouTube-ի հարթակը չի թույլատրի․

  • այն քոնթենթը, որը մանիպուլացված է և մոլորեցնում է օգտատերերին և կարող է լուրջ վտանգ հանդիսանալ, ինչպես օրինակ՝ տեխնիկապես մանիպուլացված վիդեո, որը ցույց է տալիս թե իբր պետական պաշտոնյան մահացել է,
  • քոնթենթ, որը նպատակաուղղված է շփոթեցնելու մարդկանց քվեարկելու համար,
  • քոնթենթ, որը սխալ տեղեկություններ է տարածում կապված ներկայիս քաղաքական թեկնածուների և ընտրված պետական պաշտոնյաների պաշտոնավարելու համար տեխնիկական իրավասության պահանջների հետ, օրինակ՝ տվյալ թեկնածուն իրավասու չէ պաշտոնավարել հիմնվելով այդ երկրում պաշտոններ զբաղեցնելու քաղաքացիության կարգավիճակի պահանջների մասին սխալ տեղեկության վրա։

romarketing.am