Հայկազ Ֆանյան. «Ես varks.am-ի case-ը համարում եմ հաջողության պատմություն»
Advertisement 1000 x 90

Հայկազ Ֆանյան. «Ես varks.am-ի case-ը համարում եմ հաջողության պատմություն»

Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքում գրել է.

«Մի քիչ mainstream-ից դուրս բան պիտի ասեմ՝ ես varks.am-ի case-ը համարում եմ հաջողության պատմություն։ Մարդիկ գտել են իրենց որմնախորշը (ֆինանսական կազմակերպությունների համար ոչ վարկարժան, փողի շտապ կարիք ունեցող վարկառուների) և հաջողությամբ սպասարկում են։ Իրենց ընտրած բիզնես մոդելը տարբերվում է դասական banking-ից, իրենց խնդիրը ոչ թե չափավոր ռիսկ ստանձնելն է, այլ վաճառք անելը, իսկ ռիսկը արտացոլվում է վարկի փաստացի տոկոսադրույքի մեջ, որը կարող է հասնել 182%-ի։ Ճիշտ է իրենց վարկային պորտֆելի որակը դասական banking-ի չափանիշներով շատ վատն է, բայց risk/reward տեսանկյունից արդարացված է։ 2019թ-ին varks.am-ի ROE-ն եղել է 175%, այն դեպքում, երբ բանկային համակարգի միջին ROE-ն եղել է 9.8% կամ տասն անգամ ավելի բարձր քան այս ցուցանիշի գծով բանկային համակարգում առաջատար Armswissbank-ինը և Inecobank-ինը (17.5%)։

2019թ-ի տարեվերջի դրությամբ ընկերության վարկային պորտֆելը հասնում է գրեթե 19 մլրդ դրամի, իսկ 2019թ-ի զուտ շահույթը 3.95 մլրդ դրամ է։ Համեմատության համար, Հայաստանում երկարամյա առաջատար Finca վարկային կազմակերպության վարկային պորտֆելը 2019թ-ի տարեվերջի դրությամբ եղել է 21.8 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթը՝ 588 մլն դրամ՝ 6.7 անգամ ավելի քիչ քան varks.am-ինը։

Բայց սա նաև Կենտրոնական բանկի fail-ն է` ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը իր ապրանքը շատ բարձր գնով է վաճառում (այս դեպքում տոկոսը փողի գինն է (հատույցը), լինելով լիբերալ տնտեսագետ ես մրցակցային շուկայում գնի սահմանափակմանը դեմ եմ), այլ որովհետև ԿԲ-ն իր կարգավորումներով հաճախ սահմանափակում է fintech-երի զարգացումը, որոնք իրենց killer բիզնես մոդելներով (օր․ peer to peer lending), թվային տեխնոլոգիաներով կարող էին մրցակցել/համագործակցել varks.am-ի և համանման այլ ՈՒՎԿ-ների հետ ու նվազեցնել փողի գինը (տոկոսադրույքը)․․․

Հ․Գ․ Երկար էի մտածում fb-ում գրեմ, թե ոչ, հուսով եմ ինձ ինկվիզիցիայի չեք ենթարկի»:



Նման նյութեր