Երևանում ԹՈՒՄՈ-ի կենտրոնակայանի նոր համալիրը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վիննի Մաաս MVRDV ստուդիան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում ԹՈՒՄՈ-ի կենտրոնակայանի նոր համալիրը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վիննի Մաաս MVRDV ստուդիան

Երևանում ԹՈՒՄՈ-ի կենտրոնակայանի նոր համալիրը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վիննի Մաաս MVRDV ստուդիան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երեւանում ԵՄ ԹՈՒՄՈ նոր համալիրը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վինի Մաասի MVRDV ստուդիան։

Այսօր քաղաքապետարանում քաղաքապետ Հայկ Մարությանը եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարոն Մաասի եւ Թումոյի ղեկավարության հետ քննարկել են նախագիծը։ Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել դրա շուտափույթ իրագործմանը։ Համալիրը գտնվում է մետրոպոլիտենի նախագծվող նոր կայարանի հարակից հատվածում։ Շենքի դիզայնը պատրաստ կլինի առաջիկա գարնանը։

Տեղադրում եմ Վինի Մաասի եւ MVRDV ստուդիայի աշխատանքների մի քանի հայտնի նմուշներ։

Իր գործունեության 27 տարիների ընթացքում Վինի Մաասի գլխավորած ընկերությունն իրականացրել է շուրջ 322 նախագիծ, որոնցից են Ռոտերդամի Villa VPRO-ն, Mirador-ը Մադրիդում և արդեն լեգենդար դարձած Tianjin Binhai գրադարանը Չինաստանում»: