Հին Նախիջևանցիներով գնանք իրենց գրասենյակի դռան դեմը ապրենք այնքան, մինչև մեզ մեր հայրենի հող վերադարձնեն ու հետներս էլ մեր անվտանգությունը ապահովող խաղաղապահ բրիգադ կցեն
Advertisement 1000 x 90

Հին Նախիջևանցիներով գնանք իրենց գրասենյակի դռան դեմը ապրենք այնքան, մինչև մեզ մեր հայրենի հող վերադարձնեն ու հետներս էլ մեր անվտանգությունը ապահովող խաղաղապահ բրիգադ կցեն

Երեկ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ հանձնակատար Անջեյ Կասպրչիկը հանդիպել է, այսպես կոչված, « Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ ու գոհունակություն հայտնել, որ ադրբեջանական մեջլիսում այսուհետ կլինի նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ: Երբ լրագրողները փորձեցին ՀՀ ԱԳՆ-ից այս առթիվ մեկնաբանություն կորզել, մեր ԱԳՆ, ըստ էության, չմեկնաբանեց այն փաստը, որ ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը այսուհետ ներկայացուցիչ ունի Ադրբեջանի խորհրդարանում:

Սա, երկու տարի առաջ ակտիվ շրջան մտած, «օպերացիա Փաշինյան» բազմաքայլանի կոմբինացիայի հերթական փուլն էր: Դրան նախորդել էր նույն ադրբեջանցու հետ ԱՄՆ դեսպանի հանդիպումը, եվրոպական կառույցների աջակցությունը, Փաշինյանի բազմակի պնդումները, որ լուծումը պիտի ընդունելի լինի նաև ադրբեջանցիների համար և այլն… Ողջ սցենարը ակնհայտ դարձավ Ժնևի երկօրյա չ-բանակցություններից անմիջապես հետո, երբ ՀՀ ԱԳՆ կիրառեց, հետո էլ վերահաստատեց «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպումը: 1992 թ.-ի մարտին կիրառված այս ձևակերպումը ենթադրում էր` ազատագրված Արցախի հայերի ու դեռևս չազատագրված Արցախի, մասնավորապես Շուշվա, ադրբեջանցիների ներկայացուցիչների բանակցություն հետագա համակեցության կանոները մշակելու համար: Ի հեճուկս 1992 թվականի ՀՀ իշխանությունների, հայկական կողմը Շուշվա ադրբեջանցիքի հետ ոչ թե բանակցության գնաց, այլ «հարսանիքի լեռներում»: Պլանը տապալվեց: Այդ օրվանից սկսած ԵԱՀԿ-ն, Ադրբեջանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և իր թայֆեն մուռ են հանում «հարսանիքի» հեղինակներից ու մասնակիցներից:

Ստեղ կարևոր է հասկանալ, որ այսպես կոչված «երկու համայնքների ընտրյալ ներկայացուցիչները» քննարկման այլ թեմա, քան համակեցության կանոնները, չեն կարող ունենալ: Եթե հեռավոր 1992-ի մարտին ենթադրվում էր, որ դեռ չազատագրված Շուշիի «ադրբեջանական համայնքը» պիտի մնացած Արցախի հայերի հետ որոշեր` ո՞նց են իրար հետ ապրելու, ապա հիմա էլ նույն ձևաչափի մեջ որևէ այլ օրակարգ չի կարող լինել: Եվ սա անընդհատ վերահաստատում է մեր փոքրիկ լիրիկը, պնդելով, որ լուծումը պիտի ընդունելի լինի ադրբեջանցիների համար: Միանշանակ ստում են բոլոր այն պաշտոնյաները, պատգամավորներն ու պսևդոերկրապահները, որոնք հերքում են այն ՓԱՍՏԸ, որ բանակցությունները գնում են հենց` այսպես կոչված «ադրբեջանցի փախստականներին» Արցախ վերադարձնելու շուրջ:

Ու շարունակելու են ստել: Այնպես, ինչպես ստում էին Բրատիսլավայի մասին: Այնպես, ինչպես Նիկոլը բռնեց ու Մերկելի կեղծ ելույթը տարածեց: Այնպես, ինչպես նույն Նիկոլը ՍԴ-ի մասին գերմանացի լրագրողի հարցին պարզապես սուտ տեղեկություն տվեց, ոչ թե մանիպուլյատիվ կամ սպեկուլյատիվ, այլ պարզապես սուտ, հորինված, գոյություն չունեցող:

Խնդիրը նրանում է, որ Արցախում պետք է լինի այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի սեփական սուբյեկտայնությունը այնքան ստորադասել, որ բանակցի ոչ թե կոնֆլիկտի կողմ հանդիսացող ու կոնֆլիկտը հրահրած Ադրբեջանի իշխանության հետ, այլ ինչոր ՀԿ-ի ներկայացուցչի, որը պնդում է, որ Արցախ պետք է վերադառնան` այնտեղից իբր թե փախած 800,000 ադրբեջանցի:

Այս ուղղությամբ Նիկոլը շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում: Հավաքագրվել են բավական քանակի «հեղափոխականներ», այդ «հեղափոխականները» բաժանվել են իրար հետ հակամարտող խմբերի և պատրաստվում են իքս ժամին: Նիկոլը ոչ թե նախընտրելի թեկնածուներ էր փնտրում, այլ իրար հետ բախման գնացող խմբեր էր ստեղծում: Անկախ ընտրությունների արդյունքից կողմերից մեկը պետք է չընդունի պարտությունը ու գնա բախումների: Իրեն ոչ թե Արցախի նախագահ է պետք, այլ քաոս, որի միջից նա կընտրի ՀԿ-ի տնօրենին հավասարազոր մեկին ու հետը կտանի մի եվրոպական քաղաքում բանակցելու ադրբեջանցիների «վերադարձը»:

Մյուս կողմից քայլեր են ձեռնարկվում չեզոքացնելու այն ուժերին, որոնք վերոհիշյալ բախումները կարող են սաստել: Այս նպատակով վերակենդանացվել է, ժամանակին սննկացած Լևոնական կենդանիների մի խումբ, որոնք «4րդ իշխանության» անվան տակ պիտի ատելություն քարոզեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, առաջին հերթին պնդելով, որ արցախցիները սպանում են հայաստանցիներին, որպեսզի մուռ հանեն Նիկոլից: Դա բառացիորեն գրված էր այդ «4րդ իշխանության» հոդվածի վերնագրում:

Արցախի առողջ ուժերը, ըստ այդմ, միայն մեկ բան կարող են հակադրել այս ծրագրին՝ նրանք հերթով պետք է հայտարարեն, որ չեն պատրաստվում բանակցել կարգավորման որևէ լուծում այլ սուբյեկտի հետ, քան Ադրբեջանի իշխանության: Պետք է ստեղծել իրավիճակ, երբ նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուները հստակ կասեն, որ ինչոր ՀԿ-ի տնօրենի հետ չեն նստի մի սեղանի շուրջ ու երբեք չեն բանակցի` այսպես կոչված «փախստականների» վերադարձի հարցի շուրջ:

Մինչդեռ Հայաստանում համապատասխան օղակները պիտի անեն այնպես, որ Արցախի ավանտյուրիստները հասկանան, որ մոտակա շաբաթների ընթացքում Նիկոլի վիճակը անհամեմատ ավելի ծանր է լինելու, քան Լևոնինը 1998-ին… Հանրաքվե պետք է լինի ու այդ հանրաքվեում Նիկոլն ու իր շնաբարո Լևոնական դուրսպրծուկների թայֆը պիտի ծծի մեր վատատեսությունը:

Հ.Գ. սրա հետ մեկտեղ հասունանում է Ադեկվադի խաղաղասիրական նախաձեռնության նոր փուլը, Արմեն Սարգսյանին նավթ մատակարարելու հետ մեկտեղ, Ադեկվադի անդամները կարծում եմ պետք է ԵԱՀԿ-ի կամ ԵՄ-ի Երևանյան գրասենյակին առաջարկեն կազմակերպել Նախիջևանի հայ համայնքի վերաբնակեցումը հայրենի հողում: Հին Նախիջևանցիներով գնանք իրենց գրասենյակի դռան դեմը ապրենք այնքան, մինչև մեզ մեր հայրենի հող վերադարձնեն ու հետներս էլ մեր անվտանգությունը ապահովող խաղաղապահ բրիգադ կցեն:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր