830 հազ. դոլարի պարգևավճար Սննդի անվտանգության տեսչական մարմնում՝ Փաշինյանի օրոք. yerkir.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

830 հազ. դոլարի պարգևավճար Սննդի անվտանգության տեսչական մարմնում՝ Փաշինյանի օրոք. yerkir.am

yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը ենթակա Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ ժամանակահատվածում Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 395.051.200.00 դրամ (շուրջ 830 հազար դոլար):