Pinterest-ը տվյալներ է հրապարակում կանանց կողմից կատարվող թրենդային որոնումների վերաբերյալ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Pinterest-ը տվյալներ է հրապարակում կանանց կողմից կատարվող թրենդային որոնումների վերաբերյալ

Pinterest-ն այս շաբաթ, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նոր զեկույց է հրապարակել կանանց շրջանում թրենդային որոնումների վերաբերյալ։

Pinterest-ը, որն ավելի շատ օգտագործում են կանայք, նշում է, որ իր հարթակը հասնում է ԱՄՆ-ի բոլոր կանանց 60%-ին, ներառելով մայրերի 80%-ն ու երիտասարդների 75%-ը։ Այսպիսով նրանց հետաքրքրությունները և որոնումները վերլուծելով կարող եք նոր հեռանկարներ ստեղծել ձեր մարքեթինգային մոտեցման մեջ։

Առաջին հերթին Pinterest-ը նշում է, որ կանայք ինքնուրույն ապրելակերպի վերաբերյալ ավելի շատ տեղեկությունների կարիք ունեն։

Pinterest-ը նաև նշում է, որ ֆինանսապես անկախության և կրթական հնարավորությունների հետ կապ ունեցող որոնումները նույնպես աճ են գրանցել կանանց շրջանում։

Pinterest-ում որոնման թրենդների մասին ավելին կարող եք կարդալ Pinterest-ի վերջին զեկույցում։

romarketing.am