Google-ը պատահաբար բացահայտել է Android 11-ի վերաբերյալ առաջին մանրամասները
Advertisement 1000 x 90

Google-ը պատահաբար բացահայտել է Android 11-ի վերաբերյալ առաջին մանրամասները

Ամենայն հավանականությամբ, նոր համակարգի գործարկումը տեղի կունենա ավելի վաղ, քան նախորդ տարի:

Google-ը ժամանակավորապես գործարկել է մշակողների վեբ էջը, որը նվիրված է Android 11.-ին: Այս մասին հայտնում է Android Police-ն: Այժմ ընկերությունը արդեն փակել է կայքը` տեղադրելով վերահղում  Android 10-ի մասին:

Այնուամենայնիվ, Android 11 կայքի սքրինշոթերը մնացել են համացանցում։ Էջում նշվում են Google բջջային օպերացիոն համակարգի հաջորդ վարկածի հիմնական նորամուծությունները: Մինչ այժմ հայտարարվել են մշակողների համար համակարգի հետևյալ հատկանիշները.

Փոփոխություններ, որոնք կազդեն Android 11-ի ներքո գործող ծրագրերի վրա

Օգտագործողների տվյալների բարելավում

Ընդարձակ աջակցություն` ծալվող սմարթֆոնների համար

Լրացուցիչ ընդարձակումներ Vulkan API-ի համար

Թե ինչ փոփոխություններ կստանան օգտագործողները, դեռ անհայտ է: Մշակողների համար Android 11-ի նախնական բեռնումը մատչելի չէր. էջում նշվում է, որ առաջին մշակման  համար  հարկավոր կլինի Pixel սմարթֆոն: Android 11-ի գործարկման մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

Սիրարփի Աղաբաբյան