Հովհաննես Ավետիսյան. «Ցավալի է, բայց դուք իրոք ապիկար եք…»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Ցավալի է, բայց դուք իրոք ապիկար եք…»

Փաստորեն ինչ է ստացվում:

Մարդ պետք է նախ արտագաղթի, մի քսան տարի այլ երկրում ապրի, ունեցվածք կուտակի և սոցիալական ապահովության կայուն աղբյուր ունենա, հետո վերադառնա Հայաստան, գործ ունենա փտած համակարգի հետ, նամակ գրի երկրի ղեկավարին ու վերջինս սոցիալական ցանցով դրանք լուծելու հանձնարարական տա:

Գրողը տանի:
Ընկերներ, դուք հասկանու՞մ եք, որ իրոք անօգուտ եք: Ձեր կառավարման օրոք, յուրաքանչյուր օր ձեր երկրի քաղաքացին բախվում է այդ ու նմանատիպ խնդիրների, նա բարձրաձայնում է դրանց մասին անընդհատ, դուք ոչինչ չեք անում, նա հուսահատ արտագաղթում է:
Ես դեռ չեմ ասում բազում, վերլուծություններն ու հաշվետվությունները, կառավարման բարեփոխումներ անելու հրամայականը, որ ձեզ շարունակաբար մատուցում են միջազգային և փորձագիտական հանրույթը: Բայց դուք նստած թիթեռ եք նկարում:

Ավելի քան համոզված եմ, նամակում գրված խնդիրները դուք չեք կարողնալու լուծել: Որովհետև կարծես քուրմ եք դառնում, երբ պաշտոն եք ստանձնում, քուրմ եք դառնում և փակվում ձեր քարանձավում, որտեղ չկան այն խնդիրները, որոնք կային մինչև ձեր սրփադասվելը: Եվ կարծես մեծ հայտնություն էր, Քրիստոսի հայտնվելու հավասար հայտնություն` ներգաղթելու փորձ արած կնոջ նամակն ու դրանում նկարագրած խնդիրները:

Ցավալի է, բայց դուք իրոք ապիկար եք և սա արդեն անփոփոխելի իրողություն է: Եվ ձեր ղեկավարի ֆեյսբուքյան այս «հանձնարարականը» ապիկարության դրսևորման գագաթնակետն է:

Հոգնեցինք, իրոք հոգնեցինք…

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր