Գևորգ Գևորգյան. «Կազմակերպելով մարտի մեկ, Լևոն Տեր-Պետրոսյանը և իր համախոհները, այդ թվում Նիկոլը, հետագա տարիների ընթացքում քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով կուտակեցին դիվիդենտների ահռելի պաշար»
Advertisement 1000 x 90

Գևորգ Գևորգյան. «Կազմակերպելով մարտի մեկ, Լևոն Տեր-Պետրոսյանը և իր համախոհները, այդ թվում Նիկոլը, հետագա տարիների ընթացքում քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով կուտակեցին դիվիդենտների ահռելի պաշար»

Կազմակերպելով մարտի մեկ, Լևոն Տեր-Պետրոսյանը և իր համախոհները, այդ թվում Նիկոլը, հետագա տարիների ընթացքում քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով կուտակեցին դիվիդենտների ահռելի պաշար: Եվ այս պաշարի շնորհիվ, հարմար դիրքավորվելով քաղաքական դաշտում, մնացին արենայում և Նիկոլի դեմքով հասան իշխանության:

Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլի մարտի մեկը, ինքնին մանիպուլյացիաների մի ամբողջ կծիկ էր, որով ուղղորդում էին մարդկանց, հրահրում բախումներ և ժողովրդի մեջ ստեղծում թշնամական տրամադրություններ: Նույն կեղտոտ ձեռագրով, նույն տեխնոլոգիաների կիրառմամբ արդեն իշխանության հասած մարտի մեկյան ցույցերի ակտիվ դերակատարը, այսօր էլ գեներացնում է ատելություն, անհանդուրժողականություն, բանսարկություն և կեղծ տեղեկատվություն, այս ամենը ծառայեցնելով իր քաղաքական շահերին: Հասկանալ է պետք, որ նման ձեռագրով առաջնորդվող մարդու մոտիվացիան, ամենևին կապ չունի ժողովրդի խնդիրների հետ:

Նիկոլ, Պողոս, թե Պետրոս, այնքան ժամանակ ենք ունենալու այս խնդիրը, քանի դեռ մեր հասարակութունը չի հասկացել, որ իրեն կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով պարզապես որպես գործիք են օգտագործում, կերակրելով «թալանով», «կոռուպցիայով», «մարդասպաններով»: Այնքան ժամանակ ենք ունենալու այս խնդիրը, քանի դեռ մեր հասարակությունը չի հասկացել, որ նեգատիվ բևեռներ ստեղծելով երկիր չեն զարգացնում, արդարություն հաստատում, ընդհակառակը՝ կործանում են:

Ի դեպ՝ քաղաքական առումով, որտեղ կլիներ Նիկոլ Փաշինյնը, եթե մարտի մեկին զոհեր չլինեին:

Ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր