Կուզենայի եվրոտիկնոջը հիշեցնել, որ հայ ժողովրդի ամենամեծ մարդասեր Հ․ Թումանյանը, անգիտակից զանգվածին, ոչ թե նույնիսկ ամբոխ է անվանել, այլ խուժան
Advertisement 1000 x 90

Կուզենայի եվրոտիկնոջը հիշեցնել, որ հայ ժողովրդի ամենամեծ մարդասեր Հ․ Թումանյանը, անգիտակից զանգվածին, ոչ թե նույնիսկ ամբոխ է անվանել, այլ խուժան

Եվրոպական հնչեղ անվանմամբ կազմակերպության տիկինը արդեն առնվազն երկրորդ անգամ, իր «եվրոպական» բարձունքից պատիվ է արել անդրադառնալ իմ տեսակետներին։ Առաջին անգամ, նա մահացու հանցագործություն էր համարել 2015թ․ սահմանադրական քննարկումների ժամանակ Հրայր Թովմասյանի կողքին նստելը։ Այս անգամ սույն եվրոտիկինն արդեն մի շարք կետերով է փորձում ինձ ջախջախել։ Կանդրադառնամ միայն նրա առաջադրած, կարծում եմ, հիմնական մեղադրանքին, այն ՝ Իշխանյանը, լինելով իրավապաշտպան, «այո» քվեարկողներին անվանում է «անգիտակից ամբոխ»։
Կուզենայի եվրոտիկնոջը հիշեցնել, որ հայ ժողովրդի ամենամեծ մարդասեր Հ․ Թումանյանը, անգիտակից զանգվածին, ոչ թե նույնիսկ ամբոխ է անվանել, այլ խուժան․

Ընդդիմախոսություն
․․․
Այո՛, պ. խավարամիտ (այս գրչի սխալ չի), իմացած եղեք և զարմացած էլ մնացեք, որ տեղը եկած ժամանակ ես հանգիստ խղճով և մաքուր ոգևորությամբ արշավանք կսկսեմ և՛ այն խուժանի դեմ, որի հարազատ զավակն եմ ես և որին սիրում եմ։ Ես չեմ ծառայում և չեմ էլ ծառայելու խուժանի հաճույքին ու ձայնին, այլ այն գաղափարներին, որ բարձրացնելու են նրան։
1897թ․

Եվ, այո, տիկնայք և պարոնայք խավարամիտներ, եթե ժողովրդի որոշակի հատված, թեկուզ մեծամասնություն, ծափահարում է այպիսի խոսքերին․
-Կա՞ դատավոր, որ ինձ չլսի․․․
-Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց․․․
և վանկարկում այս խոսքերն ասող Սիրելի Առաջնորդի անունը, ապա այդ ժողովրդին , ինչպես անվանես, եթե ոչ ամբոխ։ Այո, այդ ամբոխը բաղկացած է առանձին մարդկանցից, բայց որպես ամբողջություն, ամբոխը չի մտածում, այլ պատրաստ է ամեն անօրինականության։ Եվ դուք, կամ ամբոխի անդամ եք, կամ անձնական շահից ելնելով՝ ամբոխի հերոս։ Իսկ երբ այդ ամբոխի առանձին անդամներին վաղը, Սիրելի Առաջնորդի հրահանգով ասֆալտին փռեն, դուք կողջունեք, իսկ ես կդատապարտեմ։
Իսկ եվրոտիկինը սովոր է միայն, եվրոբանսարկություններ ուղարկել Եվրոպայի Խորհուրդ, յուրայիններին եվրոպաշտոնների խցկելու համար։
Հ․Գ․ Ինչ վերաբերում է հանրաքվեի օրինականության հարցին, ապա բանավեճի մեջ մտնելն անիմաստ է, քանի որ, քիչ թե շատ գրագետ իրավաբանը կտեսներ «օրենքի» հակասահմանադրական, հակաիրավական և հակաօրինական բնույթը։ Ողղակի մեկ հարց եվրոտիկնոջն ու նրա համախոհներին
-Ինչու՞ ձեր պաշտելի իշխանությունն այն չուղարկեց ձեր սիրելի ԵՎրոպա՝ Վենետիկի հանձնաժողով կարծիքի։
Հա՜, մոռացել էի, չէ՞ որ նրանք ծախված են։

Ավետիք Իշխանյանի էջից:



Նման նյութեր