Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան անդրադարձը Սաբեթ Հովհաննիսյանի գրառմանը. «Սա հաղորդում է հանցագործության մասին: Իրավապահները պետք է անհապաղ այցելեն Աիդային ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն էդ «ՈՉ»-ի ուժերին բացահայտելու, կաշառք բաժանողներին բացահայտելու ու ձերբակալելու ուղղությամբ»:
#հանրաքվե_լինելու_ա
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
«Մամայիս ընկերուհի Աիդան, որ Լոռիում է ապրում, այսօր վրդոված պատմում է`
– այ մարդ «ՈՉ» ի հներն էկան 10.000 դրամով առան էս գյուղացիքին ու գնացին:
– էկա հարցրի` այ մարդ վերցրի՞ք էդ գումարը. գլուխը կախեց,աչքերը պտտելով հատակին ասեց- էնքան հողի գործ ունեի անելու, հա, վերցրի:
…Ես վստահ ասում եմ, այդ նույն գյուղացին ավելի շատ «պահունի» գումար ու ոսկի ունի «սև օրվա» համար, քան թե օրինակ իմ ընտանիքի պես ապրողը, որ հասցնում է միայն օրվա հոգսը հոգալ և երբեք պատրաստ չէ կյանքի սովորական հունը խախտող հանկարծակի գուժերին, որոնք մեծ գումարների հետ են կապված և ինձ միշտ զայրացնում է էդ «դե տալիս են, ինչու՞ չվերցնեմի» հոգեբանությունը: Սա չարիքների չարիքն է, չգիտեմ, մի գուցե հին հոգեբանություն է և սերու՞նդ պետք է փոխվի որ մաքրվի:
Իսկ մինչ այդ, հին «ՈՉ»երը անխնա կաշառում են գյուղացուն…»: