Վահրամ Թոքմաջյան. «Երբ ես նորից լինեմ ընդդիմադիր, ապա խոստանում եմ…»
Advertisement 1000 x 90

Վահրամ Թոքմաջյան. «Երբ ես նորից լինեմ ընդդիմադիր, ապա խոստանում եմ…»

Երբ ես նորից լինեմ ընդդիմադիր, ապա խոստանում եմ.

-Որևէ իշխանության չմեղադրել Հայաստան համաճարակ ներկրելու մեջ:

-Որևէ համաճարակի, բնական աղետի առիթով դիվիդենտներ չշահել իշխանության նկատմամբ (եթե իհարկե, իշխանությունը ՁԻԱՀ-ով վարակված առնետներ բաց չի թողել փողոց)

-Իշխանության հետ կապ չունեցող մարդկային ողբերգությունները չսարքել քաղաքական շահարկումների թեմա:

Եթե խախտեմ այս կետերից մեկը, ապա ինձ կտանեք Մանյա այրք քարայր, կկապեք ձեռքերս, կնստեցնեք բարոյագիտական տեքստերով հարուստ մի քարե տախտակի առաջ և կմիացնեք Պաստոր Վահեի քարոզները: Քարոզների արանքում, որպեսզի գիտակցեմ արարքիս ողջ ծանրությունը, կմիացնեք Խաթուբա և Մրե: 13-օրյա մաքրագործումից հետո, 14-րդ օրը, մեկ ամսով կուղարկեք Ադիբեկյանի մոտ՝ սոցիոլոգիայի հիմունքներ ուսումնասիրելու:

Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր