ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի տարածումից զերծ մնալու համար անհրաժեշտ բժշկական պարագաների՝ դիմակների, սպիրտային նյութերի պաշարների խնդիր չկա: Նազարյանն այս մասին վստահեցրեց ԱԺ ամբիոնից՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը վստահեցրեց՝ ինչ վերաբերվում է պահուստներին, ապա, այո, համապատասխան պաշարներ կան: «Բայց բարձրացված հարցի դեմ այլ եղանակով է պետք պայքարել: Խնդիրը նրանում չէ, թե պահեստարաններում ինչ կա, հարկավոր է պրևենտիվ միջոցներ ձեռնարկել: Բայց ինչ վերաբերում է նյութական պահեստում որոշակի քանակությամբ՝ համապատասխան պաշարներ լինելուն, ապա կան»,-ասաց նա: