Փաշինյանի անվտանգության աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է. նա հիվանդանոցում է
Advertisement 1000 x 90

Փաշինյանի անվտանգության աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է. նա հիվանդանոցում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Վրաստան կատարած այցի ժամանակ վատացել է։ Ինչպես գրում է վրացական timer.ge–ն, նա ունեցել է կորոնավիրուսին հատուկ` բարձր ջերմաստիճան և այլ բնորոշ ախտանշաններ:

Հայաստան վերադառնալուց հետո նրան անհապաղ հոսպիտալացրել են Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց։

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան:

«Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում»,–գրել է Նիկողոսյանը:

Իսկ Վրաստանի վարչապետը կորոնավիրուսի փորձարկումներ կանցնի Լուգարի լաբորատորիայում, քանի որ շփում է ունեցել նրա հետ։