ՃՏՊ-ի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է
Advertisement 1000 x 90

ՃՏՊ-ի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է

Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ավտովթար՝ երկու մեքենա բախվել են իրար և կողաշրջվել, մեկ անձ հոսպիտալացվել է:

Այս մասին ասացին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտովթարի հետևանքով տուժածը տեղափոխվել է հիվանդանոց»,- նշեցին ԱԻՆ-ից: