Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների կեցավայր
Advertisement 1000 x 90

Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների կեցավայր

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է կորոնավիրուսով պայմանավորված Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների կեցավայր:

Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել:

«Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։ Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,-նշել է Արսեն Թորոսյանը: