«Այդ կիսաանգրագետ տհասները». Գագիկ Սուրենյանը զայրացել է
Advertisement 1000 x 90

«Այդ կիսաանգրագետ տհասները». Գագիկ Սուրենյանը զայրացել է

ԱԻՆ  «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-յան իր էջում գրել է.

15241158_1277132149016698_101913506673994894_n

«Բնապահպանության նախարարությունը պարզել է, որ ծառի (հացենի տեսակի, 60սմ տրամագծով) վնասված մասը պատված է եղել ծծմբական թթվի շաղախով, ինչը կարող է ազդել ծառի հետագա կենսունակության վրա:
Ծառերի ոչնչացմամբ զբաղված մանյակները չեն մտածում, թե ինչ են թողնում իրենց սերունդներին, Երևանը ուզում են դարձնել քարե անապատ: Այդ կիսանգրագետ տհասները անգամ չեն հասկանում ինչ լուրջ կլիմայական փոփոխությունների ռիսկերով է հղի կանաչ տարածքների ոչնչացումը: Գրեմ, թող հասկանան: Կանաչ տարածքների ոչնչացումը` առաջինը, քաղաքում մեծացնում է թթվածնաքաղցը, երկրորդ` կրկնակի անգամ մեծանում է ուժեղ շոգերի կամ ուժեղ ցրտերի, ուժեղ քամիների, տեղատարափ տեղումների և այլ կլիմայական էքստրեմումների հավնականությունը: Ողջ աշխարհը պայքարում է բնության արհավիրքների դեմ, իսկ մենք, մեծացնում ենք արհավիրքներին դիմագրավելու ռիսկերը: Սա լուծման կարիք ունեցող հրատապ խնդիր է»:



Նման նյութեր