Իտալացիները խաբեցին. ինչպես են հայերը Իտալիայի «կարմիր գոտու» գերին դարձել
Advertisement 1000 x 90

Իտալացիները խաբեցին. ինչպես են հայերը Իտալիայի «կարմիր գոտու» գերին դարձել

Իտալիայի մի շարք հյուրանոցների ղեկավարներ հրաժարվում են վերադարձնել հայ զբոսաշրջիկների չեղարկված ամրագրումների գումարը։ Բանն այն է, որ զբոսաշրջիկները չեն կարողանում Իտալիա գնալ ոչ թե անձնական պատճառներով, այլ երկրում կորոնավիրուսի բռնկման հետևանքով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Any Wish Tour տուրիստական գործակալության տնօրեն Ալինա Պետրոսյանը։

Իտալիան այս պահին կորոնավիրուսից մահացությունների թվով առաջինն է։ Վերջին տվյալներով` երկրում վարակվել է 9172 մարդ։ Երկրում կարանտին է հայտարաված և սահմանված է «կարմիր գոտի», ըստ որի` մարդկանց տեղաշարժը սահմափակվում է ոչ միայն Իտալիա ժամանողների և Իտալիայից մեկնողների դեպքում, այլև երկրի ներսում։

«Մեր հաճախորդները, որոնք դեռ նախքան հայտնի իրադարձությունները հյուրանոցներում համարներ էին ամրագրել, հայտնվել են անելանելի իրավիճակում։ Նրանք չեն կարող Իտալիա գնալ կորոնավիրուսի պատճառով, իսկ հյուրանոցները հրաժարվում են վերադարձնել չեղարկված ամրագրումների գումարը»,–ասաց նա։

Նրա խոսքով` հյուրանոցների կառավարիչները անորոշ հայացքով ձեռքերն են տարուբերում։ Սակայն գոյություն ունի հստակ կանոն. եթե քաղաքացիները չեղարկում են նախատեսված ճամփորդությունը արտակարգ կամ ֆորս–մաժորային իրավիճակի (բնական աղետներ, համաճարակ, երկրաշարժ և այլն) հետևանքով, ապա զբոսաշրջիկին պարտավոր են վերադարձնել նրա գումարը։ Պետրոսյանը նշեց, որ այս պահին խոսքը ոչ թե մի քանի հարյուր, այլ մի քանի հազար եվրոյի մասին է։

«Մեր զբոսաշրջիկները իրենց ցանկությամբ չէ, որ չեն ուզում Իտալիա գնալ, ինչն արմատապես փոխում է իրավիճակը»,– շեշտեց Պետրոսյանը։

Նմանատիպ իրավիճակ է նաև դեպի Հայաստան չվերթներ իրականացնող ավիաընկերությունների շրջանում։ Պետրոսյանը պատմեց, որ այս պահին ստիպված են բառացիորեն «պատերազմել» LOT ավիաընկերության հետ։ Ընկերությունը հրաժարվում է վերադարձնել մի քաղաքացու տոմսի գումարը, որը պետք է Հայաստան ժամաներ իրենց չվերթով, սակայն նրա մոտ կորոնավիրուս են հայտնաբերել։ LOT–ն առաջարկում է ուղևորության ամսաթիվը փոխել։

«Նա զբոսաշրջիկ չէ, որը կարող է սպասել իրավիճակի փոփոխության, այդ մարդը միջոցառման է հրավիրված»,– հավելեց Պետրոսյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am