ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր էջում գրում է.
«Քիչ առաջ ինձ զանգահարեցին Հ1-ից եւ խնդրեցին երկու հարցի պատասխանել։ Թեպետ հետո հարցերը դարձան 3-ը, իսկ ավելիին ես մերժեցի պատասխանել։
Հարց 1․Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հայտարարում է, թե ՍԴ-ն Սերժ Սարգսյանինն է եւ Հրայր Թովմասյանը պիտի գնա նրա հետեւից։ Ի՞րոք Սերժ Սարգսյանինն է։
Հարց 2․ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը գնացել են գործարքի, այդպե՞ս է։
Հարց 3․ Դուք մասնա՞կցում եք «Ոչ»-ին։
Պատասխանել եմ երեք հարցին էլ։ Փորձեցի հավատալ լրագրողական էթիկային եւ պրոֆեսիոնալիզմին եւ չկասկածել լրագրողի ազնվությանը։Թեպետ, լրագրողը երբեմն քիչ բան է որոշում։ Տեսնենք, ի՞նչ են հեռարձակելու։Ի դեպ, հարցերը մի քիչ խմբագրված եմ ներկայացնում։
Հ․Գ․ Երբ զարմացա, թե հեռուստատեսությամբ ի՞նչպես են իմ խոսքը տալու, ասացին, թե ձայնագրում են մեր զրույցը։
Ի դեպ, իշխանափոխությունից հետո սա երկրորդ դեպքն է, երբ Հ1-ը ինձ դիմում է, առաջին դեպքում ինձ հարազատ մարդ էր դիմել եւ ես սիրալիր մերժել էի։
Իրականում շատ լուրջ կասկած ունեմ, որ Նիկոլի մասին ասածներս Հ1-ը կհեռարձակի»։