Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ բավարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ Արմեն Թավադյանն ազատ կարձակվի:







