«Եվ այսպես, շուտով կլինեն և հոլովակներ և իհարկե երգ, որը ՄԻԱՆՇԱՆԱԿ լավագույնն է լինելու, դե իսկ Դուք էլ անդադար հանրաքվեի ընթացքում մյուս շտաբերին հարցնելու եք՝ iՄԱ՜ՍՏ@…»
Advertisement 1000 x 90

«Եվ այսպես, շուտով կլինեն և հոլովակներ և իհարկե երգ, որը ՄԻԱՆՇԱՆԱԿ լավագույնն է լինելու, դե իսկ Դուք էլ անդադար հանրաքվեի ընթացքում մյուս շտաբերին հարցնելու եք՝ iՄԱ՜ՍՏ@…»

Քանի որ ով ինչի շտաբ ասես գլխավորում է, ես էլ, որոշեցի պաշտոնապես գլխավորել ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՉՄԱՍՆԱԿՑՈՂՆԵՐԻ ՇՏԱԲԸ:))

Եվ այսպես, Ձեզ եմ ներկայացնում ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՉՄԱՍՆԱԿՑՈՂՆԵՐԻ ՇՏԱԲԻ կարգախոս-տարբերանշանը.

iՄԱՍՏ@

Հայերեն կարդացվում է ԻՄԱ՜ՍՏԸ:

1.Կարմիր գույնը խորհրդանշում է կտրված թաթիկների արյունը:

2.Օճառային պղպջակները խորհրդանշում են այսօրվա քաղաքական բանավեճի էությունը:

3.Շնիկը խորհրդանշում է շնաբարո դուրսպրծուկների սերունդներին:

4.Անգլերեն i տառը խորհրդանշում է լատինատառ հայերենով հայրենասիրություն քարոզողներին:

5.Իսկ մեջտեղի տառատեսակի ձևը խորհրդանշում է, որ մենք չենք պատրաստվում «կռուտիտ» լինել և ասել՝ ոգեշնչվել ենք այլ բանից: Կոնկրետ թխել ենք:

Եվ այսպես, շուտով կլինեն և հոլովակներ և իհարկե երգ, որը ՄԻԱՆՇԱՆԱԿ լավագույնն է լինելու, դե իսկ Դուք էլ անդադար հանրաքվեի ընթացքում մյուս շտաբերին հարցնելու եք՝ iՄԱ՜ՍՏ@…

ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՉՄԱՍՆԱԿՑՈՂՆԵՐԻ ՇՏԱԲ!!!

ԻՄԱՍՏԱՎՈՐԵՆՔ ԱՆԻՄԱՍՏԸ!!!)))

Հ.Գ. Ի դեպ, մեր շտաբին հարողները աչքիս ամենաշատն են: Թու-թու-թու, ինչպես կասեր դասականը:)))

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր