Կորոնավիրուսով վարակված անձը միանգամից վարակիչ չի դառնում. ShantTV (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսով վարակված անձը միանգամից վարակիչ չի դառնում. ShantTV

Կորոնավիրուսով վարակված անձը միանգամից վարակիչ չի դառնում․ վարակիչ դառնալու համար որոշակի ժամանակ պետք է անցնի։ ԱԱՏՄ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ համաճարակաբան Հայկ Կարապետյանն ասել է «Շանթ» ՀԸ եթերում։

Համաճարակաբանը ուղևորներին կոչ է անում ՀՀ մուտք գործելիս հասցեական քարտերում գրանցման կամ բնակության վայրի տվյալները լրացնելիս լինել զգոն և ուշադիր, դրանք պետք է լինեն ամբողջապես հավաստի, քանի որ այդ տվյալները առողջապահական համակարգի համար խիստ անհրաժեշտ են պոլիկլինիկաներում հետագա վարումն իրականացնելու համար։ Կարևոր է նաև անձնական պատասխանատվության բարձր մակարդակը։ Ցանկացած երկրից եկած օդանավի բոլոր ուղևորները ոչ միայն ստուգվում են, այլև հաշվառվում։

Հայկ Կարապետյանն ասել է, որ սահմանային անցակետերում արվում է միջոցառումների առավելագույնը, որն առհասարակ կատարվում է անցակետերում։