Չինաստանում հայտնվել Է խելացի ռոբոտ, որը կարողանում Է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող Է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում: Այդ մասին հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում:
Ռոբոտը բաղկացած Է օձաձեւ մեխանիկական ձեռքից, երկոսպնյակ ներդիտակից, տվյալների անհաղորդալար հաղորդման սարքավորանքից եւ ինտերակտիվ տերմինալից, ճշտվում Է կայքում: Քսուքը վերցնելու ժամանակ բուժանձնակազմն ստիպված Է լինում գտնվելու պացիենտի հետ սերտ շփման մեջ, ինչը մեծացնում Է վարակման վտանգը: Մշակողները համոզված են, որ նոր ռոբոտը թույլ կտա բուժաշխատողներին պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: